Տնտեսական

06.03.2012 11:41


««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հայտարարությունը

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հայտարարությունը

««Արմավիա» ավիաընկերությունն այսօր` մարտի 6-ին, ժամը 06.45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի  կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:

«Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:

Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ըստ երեւույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ Ռուսաստանում գործող սակագները:

Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:

Նաեւ տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան»»:

Այս խորագրի վերջին նյութերը