Լրահոս

15.05.2009 10:51


«Նաիրիտի» պայթյունի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 14-ին «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի առնչությամբ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտաբգության կանոնները խախտելը) 2-րդ մասով (անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ)։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մեկ այլ գործ էլ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ կենդանիների զանգվածային ոչնչացում)։

Ահաբեկչության վարկածը, ըստ Արմեն Մալխասյանի չի քննվում։


 

Այս խորագրի վերջին նյութերը