Քաղաքական

05.03.2012 14:44


Աղասի Արշակյան. «Եթե լինեն լցոնումներ, կստացվեն Ադիբեկյանի թվերը»

Աղասի Արշակյան. «Եթե լինեն լցոնումներ, կստացվեն Ադիբեկյանի թվերը»

Եթե կեղծիքներ չլինեն, հերթականությունը հետևյալը կլինի՝ ԲՀԿ՝ առաջին. նա ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի, հետո ՀԱԿ–ը, հետո նոր Հանրապետականը։ Բայց եթե լինեն լցոնումներ, կստացվեն Ադիբեկյանի թվերը՝ Հանրապետական՝ առաջին տեղ, ԲՀԿ՝ երկրորդ, ՀԱԿ՝ երրորդ,–առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղերի վերաբաշխման մասին իր կարծիքն է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։

–Ես ենթադրում եմ, որ հանրապետականները շատ շուտով իրենց կմիացնեն 4–5, այսպես ասած, լուսանցքային ուժեր, որ կեղծարարության դեպքում, օրինակ, հնարավոր լինի ասել՝ եթե անցած անգամ մենք մենակ էինք մասնակցում, հավաքեցինք 38, թե 39 տոկոս, այս անգամ մասնակցում ենք 6–7 կուսակցությունով, հավաքել ենք 45 տոկոս,–նշել է Արշակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը