Քաղաքագետ. «Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները գտնվում են ծայրահեղ վատթար վիճակում»
Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով ադրբեջանական Գուբա քաղաքում վերջերս ծագած ազգությամբ լեզգի բնակչության կողմից ընդվզման դեպքերին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է, թե ներկայում Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում նաև լեզգիները, գտնվում են նույնպիսի ծայրահեղ վատթար վիճակում, ինչպիսին արցախահայությունը՝ արցախյան շարժման նախաշեմին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին, հիմնականում լեզգիներով բնակեցված ադրբեջանական Գուբա քաղաքում տեղի են ունեցել բախումներ, այն բանից հետո երբ տեղի քաղաքապետը, լեզգիների ազգային խնդիրների համար պայքարող ակտիվիստներին մեղադրել է ազգային արժանապատվության վաճառքի համար: