Տնտեսական

05.03.2012 11:21


Տնտեսվարողներն անհատական հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 2-ը

Տնտեսվարողներն անհատական հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 2-ը

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը բոլոր տնտեսվարողներին հիշեցնում է, որ «Ընթացիկ» տեսակի  (տարեկան) անհատական հաշվետվությունները այս տարի անհրաժեշտ է ներկայացնել պետական գրանցման վայրին համապատասխան՝  ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության  տարածքային բաժիններ`  մինչև ապրիլի 2-ը (ներառյալ):

Սահմանված ժամկետում հաշվետվությունները չներկայացնելու կամ սահմանված ժամկետի  կամ կարգի խախտմամբ ներկայացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ  օրենսգրքի 169.18 հոդվածով սահմանված սանկցիայի շրջանակներում:  Վարչական տուգանքի չափը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկը (20 հազար դրամ), իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը (50 հազար դրամ):

Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած տնտեսավարող սուբյեկտները ՀՀ ՍԱՊԾ  տարածքային բաժիններ պետք է ներկայացնեն անհատական հաշվետվությունները եւ գործունեության դադարեցումը հավաստող փաստաթուղթ (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք-ստացականի կամ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացված հայտարարության օրինակներ):

Առավել մանրամասն տեղեկատվության համար գործում է ԹԵԺ ԳԻԾ` 114 կարճ հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը