«7 օրի» հարցման առաջատարներն են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն
Նախորդ շաբաթվա ընթացքում «7 օրը» էլեկտրոնային հարցում էր անցկացնում (տե՛ս http://7or.am/am/poll)։
«Քաղաքական ո՞ր ուժի օգտին կքվեարկեիք եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի» հարցին ի պատասխան ստացվել են հետևյալ արդյունքները՝ «Բարգավաճ Հայաստան» – 34%, Հայ ազգային կոնգրես – 23%, Հայ հեղափոխական դաշնակցություն – 18%, «Ժառանգություն» – 6 %, Հայաստանի հանրապետական կուսակցություն – 5%: «Այլ կուսակցությունների» պատասխանի օգտին կողմ է արտահայտվել 14%–ը:
Մեր կարծիքով՝ հարցման արդյունքները նախևառաջ ցույց են տալիս, թե ո՞ր քաղաքական ուժի կողմնակիցներն են համացանցում ակտիվ, ինչպես նաև տեղեկություններ են տալիս այն մասին, թե մեր կայքէջի այցելուների քաղաքական կողմնորոշումն ինչպիսին է։
Տեղեկացնենք, որ հարցմանը մասնակցել է 3826 քվեարկող։
Այս պահին քվեարկության է դրված «Ապագա խորհրդարանում քանի՞ ուժ ներկայացված կլինի» հարցը։ Կոչ ենք անում մեր ընթերցողներին ակտիվորեն մասնակցել հարցմանը։

7or.am