Լրահոս

05.03.2012 09:40


Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարում ունեցող գործիչներ Սամվել Բաբայանի ևՎազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարում ունեցող գործիչներ Սամվել Բաբայանի ևՎազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր, մարտի 5–ին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է։ Մարտի 5–ին է ծնվել նաև ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։ Վազգենն այսօր կդառնար 53 տարեկան։

Սամվել Անդրանիկի Բաբայան (ծ. մարտի 5, 1965) նախկին ԼՂՀ գլխավոր հրամանատար։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996 թ.), Արցախի հերոս (1997 թ.):

  • 1972-1982 թթ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ):
  • 1983-1985 թթ Ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումներում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում:
  • 1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին:
  • 1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ:
  • 1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառով, ԽՍՀՄ ՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում և 6 ամիսից շատ պահվում Բաքվի բանտերից մեկում:
  • 1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը:
  • 1992-1994 թթ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին:
  • 1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին:
  • 1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ:
  • 1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
  • 1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար:
  • 1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար:
  • 1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար: Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), ԼՂՀ "Ոսկե Արծիվ" շքանշանակիր:
  • 1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ:
  • 1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
  • 1995-1999 թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ:

Վազգեն Սարգսյան (Մարտ 5 1959 թ. - Հոկտեմբեր 27, 1999 թ.) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 1-ից), պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։

Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։[1]

Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը