Օբամայի մասին անեկդոտի համար ինքն իր դեմ դատական հայց է ներկայացրել
ԱՄՆ–ի Մոնտանայի Դաշնային դատարանի ներկայացուցիչ Ռիչարդ Սեբուլը նախագահ Բարաք Օբամայի մասին իր իսկ կատակի վերաբերյալ հետաքննություն է նշանակել և այն ճանաչել խտրական։ Օբամային վիրավորող անեկդոտով նրա էլեկտրոնային նամակը պատահաբար մամուլում է հայտնվել, ինչից հետո դատավորը ներողություն է խնդրել։
Նրա նկատմամբ մի բողոք էլ ներկայացրել է «Common Cause» ոչ կուսակցական ընկերությունը՝ դատավորին մեղադրելով դատական էթիկայի խախտման համար, իսկ Մոնտանայի իրավապաշտպանների խումբը նրան պաշտոնանկ անելու ստորագրահավաք է սկսել։
Աղմուկ հանած այդ անեկտոդը հետևյալն է.
«Փոքրիկ տղան մորը հարցնում է.«Մա՛մ, ինչո՞ւ եմ ես սև, իսկ դու՝ սպիտակ»։ –Մայրը պատասխանում է. «Էլ մի՛ հարցրու, Բարա՛ք։ Ելնելով նրանից, թե ես ինչ եմ հիշում այդ երեկույթից, ուրախացի՛, որ չես հաչում»»։
Այս նամակը դատավորն ուղարկել է իր մտերիմ վեց դատավորների, ովքեր իրենց հերթին այն ուղարկել են իրե՛նց ընկերներին, մինչև որ նամակն ընկել է «The Great Falls Tribune» խմբագրության ձեռքը։