Լրահոս

03.03.2012 09:41


Գերմանացին իր դեմքի հատվածները վաճառքի է հանել

Գերմանացին իր դեմքի հատվածները վաճառքի է հանել

Գերմանիայի բնակիչ Ուվե Տրյոշելը որպես գովազդային տարածք վաճառքի է հանել իր երեսը։ Նա այն բաժանել է մի քանի հատվածի, որոնցից ամեն մեկի համար առանձին գովազդային գին է սահմանել։ Այսպես, օրինակ, գերմանացու ճակատին տեղադրվելիք դաջվածքը գովազդատուին կարժենա 50 հազար եվրո, այտերից մեկին՝ 20 հազար, ծնոտին՝ հինգ հազար եվրո։ Եթե ընկերություններից որևէ մեկը ցանկանա գնել Ուվեի ամբողջ դեմքը, ապա պետք է վճարի հարյուր հազար եվրո։ Թե գովազդը ինչ բովանդակություն կունենա, գերմանացուն չի հետաքրքրում։

Նման քայլի Ուվեին դրդել է կենդանիների նկատմամբ սերը։ Նա միշտ երազել է շներին նվիրված թանգարան կառուցել, սակայն գումար չի ունեցել։ Իր դեմքից ստացած գումարը նա մտադիր է ծախսել հենց այդ նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը