Լրահոս

02.03.2012 13:11


Նյու Յուրքում բացահայտվել է խոշորագույն խարդախություններից մեկը

Նյու Յուրքում բացահայտվել է խոշորագույն խարդախություններից մեկը

Նյու Յուրքի իշխանությունները հայտարարել են աննախադեպ խարդախության բացահայտման մասին: Ռուսաստանից մի խումբ ներգաղթածներ իրականացրել են խարդախություններ «no fault» («ոչ մեկը մեղավոր չէ») օրենքի չարաշահման միջոցով, որը կարգավորում է ճանապարհատրանսպորտային  պատահարներից տուժածների վճարման ընթացակարգը:  Խարդախության շնորհիվ հանցագործերը վաստակել են մոտ 270 մլն դոլար:  Մանհեթենի դատախազ Պրիտ Բխարարը հայտարարել է, որ քրեական շղթայում ներգրավված են եղել նաև կոռումպացված բժիշկները, ում միջոցով հանցագործները  արձանագրել են հարյուրավոր կեղծ հիվանդանոցներ ողջ Նյու Յորքում: Այդ հիվանդանոցների միջոցով  «լվացվում էին» բժշկական օգնության կեղծ հաշիվները: Սկսած 2007թ.՝  քրեական համակարգում ներգրավված են եղել մի քանի հազար ճանապարհատրանսպորտային  պատահարների մասնակիցներ։ Մեղադրվում են նաև երեք փաստաբաններ, ովքեր պատրաստում էին պատահարների հետևանքով ստացած վնասվածքների մասին կեղծ գործերը:  Չարաշահվել է նաև «հիվանդի հանդեպ բարեգործական մոտեցման» մասին օրենքը, որն ապահովագրական ընկերություններին պարտավորեցնում է ճանապարհատրանսպորտային  պատահարներից տուժածներին վճարել 50 հազ. դոլար փոխհատուցում: Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ռեյ Քելլին հայտարարել է, որ խարդախությունը հաջողվել է բացահայտել երկու գաղտնի գործակալների ներգրավելու միջոցով։

Մեղադրյալներին սպառնում է 30-70 տարվա ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը