Քաղաքական

01.03.2012 12:35


Ա. Արզումանյան. «Սրբապղծության նման բան է մարտի 1-ին քվեարկության դնել «Արտակարգ ռեժիմի» մասին օրինագիծը»

Ա. Արզումանյան. «Սրբապղծության նման բան է մարտի 1-ին քվեարկության դնել «Արտակարգ ռեժիմի» մասին օրինագիծը»

««Արտակարգ ռեժիմի» մասին օրինագիծը հակասում է Սահմանադրությանը։ Այդ մասին ասում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Եթե օրենքում փոփոխությունների կարիք կար, ապա դրանք կարելի էր կատարել արդեն նոր խորհրդարանում։ Արտառոց է, որ հենց այսօր է օրինագիծը քվեարկության դրվում»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով, որ սրբապղծության նման բան է մարտի 1-ին, քվեարկության դնել «Արտակարգ ռեժիմի» մասին օրինագիծը:


Նույն ասուլիսին մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նշել է, թե արտակարգ իրավիճակները զսպելու համար աշխարհի բոլոր երկրներն էլ օգտագործում են իրենց գործիքները։ 
«Մեր երկիրը, որ հազար կիլոմետր սահման ունի մեր թշնամի հարևանների հետ, կարիք ունի բանակի զգոնության ու աչալրջության։ Ո՞վ է ասում, որ բանակի ուժը միայն Երևանում է գործածվելու։ Մենք հասարակության հետ տոլերանտ քաղաքականության կողմնակից ենք»,- ասել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը