Լրահոս

01.03.2012 11:04


Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարտնիի առանձնատներին տրվել է պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ

Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարտնիի առանձնատներին տրվել է պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի զբոսաշրջության և մշակութային ժառանգության հարցերով նախարար Ջոն Փենրոուզը հայտարարել է, որ  «Բիթլզ» խմբի անդամներ Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարտնիի՝  Լիվերպուլում գտնվող առանձնատներին տրվել է պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ: 

«Տները պետք է պահպանվեն, որպեսզի հաջորդ սերունդները հնարավորություն ունենան գալ այստեղ։ «Բիթլզ»-ը մեծ նշանակություն ունի ոչ միայն Լիվերպուլի ու Մեծ Բրիտանիայի համար: Բիթլերի ազդեցությունը մինչ օրս էլ զգալի է տարբեր ուղղության երաժշտական խմբերի վրա»,-ասել է Փենրոուզը: 

Այս խորագրի վերջին նյութերը