Քաղաքական

29.02.2012 17:19


Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Արամ Սարգսյանին

Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Արամ Սարգսյանին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր անպատվաբեր պատվերի շրջանակներում շարունակում է հարձակումները տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ:

Հաշվի առնելով  որոշ հանգամանքներ՝ մենք միշտ զուսպ ենք եղել Արամ  Սարգսյանի հանդեպ: Սակայն եթե նա հաշվի չի առնում այդ նույն հանգամանքները և, ըստ էության, վաճառքի է հանել դրանք, ապա  այսուհետ բոլորը կարող են իրենց իրավունք վերապահել չկաշկանդվել Ա. Սարգսյանին առնչվող հարցերում:

Ի դեպ, ինքնուրույնությունից խոսում է մեկը, ով վարչապետ եղած ժամանակ ցանկացած  նշանակության հարց ծագելիս շտապում էր հայրենի գյուղ` ընտանիքի անդամների հետ խորհրդարկցելու: Այս մասին գիտեին թե՛ նրա համախոհները, թե՛ աշխատանքային ընկերները, և սա դարձել էր անսպառ անեկդոտների նյութ:

Կարելի էր էլի շատ բաներ հիշեցնել և ասել, այսօր, սակայն, այսքանը:  

Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը