Կոնգրեսական. «ՄԱՆ-ը պետք է կրկնապատկի իր ջանքերը ԼՂ հակամարտությունը կարգավորելու հարցում»
ԱՄՆ կոնգրեսական Հովարդ Բերմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հարգելու կոչով: «Վերջին շրջանում ամենավտանգավոր միտումներից մեկը Ադրբեջանի ռազմական բյուջեյի ավելացումն ու Հայաստանի հասցեին շարունակաբար արվող ռազմատենչ հայտարարություններն են»,- հայտարարել է Բերմանը: Ըստ կոնգրեսականի` բոլորը տեղյակ են Հայոց ցեղասպանության փաստին, սակայն ոչ բոլորը գիտեն Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին: «Թվում է, որ Ադրբեջանը մտադիր է ոչնչացնել հայերի մշակութային ժառանգությունը և երկրում հայերի գոյության բոլոր նշանները: Այդ մասին վկայում է նաև 2005թ. տեսագրությունը, որի վրա հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցները ոչնչացնում հայկական մշակությային հուշարձանները»,-ասել է Բերմանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ուստի ԱՄՆ-ը պետք է կրկնապատկի իր ջանքերը հակամարտության կարգավորման հարցում: