Վահան Հովհաննիսյան. «Իր Հայրենիքը սիրող մարդը պարտավոր չէ սիրել նրա ամեն տեսակ կառավարություն»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի շարք մտահոգություններ է արտահայտել, նախևառաջ հարցնելով՝ հետաքրքիր է` ԻոսիֆՎիսարիոնովիչՍտալինն ինքը հավատո՞ւմ էր, որ խորհրդային հարյուրհազարավոր ու միլիոնավոր քաղաքացիները, որոնց նա ու իր պրոլետարական դիկտատուրան գնդակահարում և ճամբարներ ու բանտեր էին քշում, արտասահմանյան հետախուզությունների գործակալներ են։
«Գուցեևհավատումէր, չէ՞որնրաախտորոշումնէր՝պարանոյա։Հիմաարդենհաստատչենքիմանա։Բայցոճնանկրկնելիէուշատճանաչելի։Շատխորհրդային։Հիմնվածէոտքիփաթաթանիպեսպարզունակմտքիվրա՝չիկարողՄԵՐմարդըդժգոհլինելՄԵՐիշխանությունից։Եթենադժգոհէ, նշանակումէ՝ՄԵՐմարդըչէ։Իսկո՞ւմնէայդդեպքում։Հա՛, հասկանալիէ։Ծախվելէօձիծնունդը` գերմանացիներին, անգլիացիներին, ճապոնացիներին։ (Այնժամանակամերիկացիներըդեռմոդաչէին)։ Եվախրոճըոչմիայնստալինյանէ, այնհետոէլկար։Ավագսերունդըերևիհիշումէնաևխրուշչովյանժամանակներից` «Այսօրնաջազէնվագում, իսկվաղըՀայրենիքըկծախի» թևավորխոսքը»,–գրել է Վ. Հովհաննիսյանը։
Այնուհետ նա անցում է կատարել մեր օրերին և կրկին հարցադրում կատարել՝ բայց ի՞նչ ախտորոշում տաս այսօրվա հայ գործիչներին, ովքեր մատնիչ ու գործակալ են համարում այն երիտասարդներին, ովքեր պայքարում են առանց բուտիկների ու կրպակների խնամված այգիների ու պուրակների համար, Թռչկանի ջրվեժի, վերջին անտառների ու մաքուր գետերի համար։
Ըստիս՝Նժդեհըկգնարոչթենրանցհետ, ովքերիրենկուռքենդարձրել, այլայներիտասարդներիհետ, ովքերչենկորցրելմարդկայինարժանապատվությունը՝անկախնշաններից։Այո, այդերիտասարդներըդժգոհենիշխանությունից։Եսէլեմդժգոհ։Եվդամերիրավունքնէ։ԻրՀայրենիքըսիրողմարդըպարտավորչէսիրելնրաամենտեսակկառավարություն։Եվայդպատճառովմենքիրավունքունենքփոխելուայն։Եվկփոխենք»,–եզրափակել է Վ. Հովհաննիսյանը։
Վահան Հովհաննիսյան. «Իր Հայրենիքը սիրող մարդը պարտավոր չէ սիրել նրա ամեն տեսակ կառավարություն»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի շարք մտահոգություններ է արտահայտել, նախևառաջ հարցնելով՝ հետաքրքիր է` Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինն ինքը հավատո՞ւմ էր, որ խորհրդային հարյուրհազարավոր ու միլիոնավոր քաղաքացիները, որոնց նա ու իր պրոլետարական դիկտատուրան գնդակահարում և ճամբարներ ու բանտեր էին քշում, արտասահմանյան հետախուզությունների գործակալներ են։
«Գուցեև հավատում էր, չէ՞ որ նրա ախտորոշումն էր՝ պարանոյա։ Հիմա արդեն հաստատ չենք իմանա։ Բայց ոճն անկրկնելի է ու շատ ճանաչելի։ Շատ խորհրդային։ Հիմնված է ոտքի փաթաթանի պես պարզունակ մտքի վրա՝ չի կարող ՄԵՐ մարդը դժգոհ լինել ՄԵՐ իշխանությունից։ Եթե նա դժգոհ է, նշանակում է՝ ՄԵՐ մարդը չէ։ Իսկ ո՞ւմն է այդ դեպքում։ Հա՛, հասկանալի է։ Ծախվել է օձի ծնունդը` գերմանացիներին, անգլիացիներին, ճապոնացիներին։ (Այն ժամանակ ամերիկացիները դեռ մոդա չէին)։ Եվ ախր ոճը ոչ միայն ստալինյան է, այն հետո էլ կար։ Ավագ սերունդը երևի հիշում է նաև խրուշչովյան ժամանակներից` «Այսօր նա ջազ է նվագում, իսկ վաղը Հայրենիքը կծախի» թևավոր խոսքը»,–գրել է Վ. Հովհաննիսյանը։
Այնուհետ նա անցում է կատարել մեր օրերին և կրկին հարցադրում կատարել՝ բայց ի՞նչ ախտորոշում տաս այսօրվա հայ գործիչներին, ովքեր մատնիչ ու գործակալ են համարում այն երիտասարդներին, ովքեր պայքարում են առանց բուտիկների ու կրպակների խնամված այգիների ու պուրակների համար, Թռչկանի ջրվեժի, վերջին անտառների ու մաքուր գետերի համար։
«Ճանաչո՞ւմ եք Խորհուրդների երկրի անկրկնելի ոճը։ Քեզ դուր չե՞ն գալիս պիջակներին կլոր նշաններով իմաստուն պետերի որոշումները։ Ուրեմն՝ դու չես սիրում Հայրենիքդ։ Քեզ հետ Նժդեհը հետախուզության չէր գնա։ (Ըստ երևույթին` պետք է կարծել, թե Նժդեհը հրճվանքի մեջ կընկներ պուրակների տաղավարներից, գների աճից ու հայ-թուրքական արձանագրություններից և հետախուզության կգնար պիջակների օձիքներին կլոր կուսակցական նշաններով կուշտ ու տռուզ տղերքի հետ)։ Ինչ-որ բան ստիպում է կասկածել։
Ըստ իս՝ Նժդեհը կգնար ոչ թե նրանց հետ, ովքեր իրեն կուռք են դարձրել, այլ այն երիտասարդների հետ, ովքեր չեն կորցրել մարդկային արժանապատվությունը՝ անկախ նշաններից։ Այո, այդ երիտասարդները դժգոհ են իշխանությունից։ Ես էլ եմ դժգոհ։ Եվ դա մեր իրավունքն է։ Իր Հայրենիքը սիրող մարդը պարտավոր չէ սիրել նրա ամեն տեսակ կառավարություն։ Եվ այդ պատճառով մենք իրավունք ունենք փոխելու այն։ Եվ կփոխենք»,–եզրափակել է Վ. Հովհաննիսյանը։
7or.am