Լրահոս

14.05.2009 15:38


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատգամավորական խմբի հերթական այցի մանրամասներին, քննարկումներին և արձանագրված արդյունքներին: Կարևորվել է ձևավորված համագործակցությունը, որի բարի պտուղները պիտի ծառայեն երկու ժողովուրդների առավել բարեկեցիկ և առաջընթաց կյանքին:

Վեհափառ Հայրապետն ի դեմս պատգամավորների և դեսպանի իր գնահատանքն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին՝ Իրանում բնակվող հայորդիների հանդեպ հոգատար վերաբերմունքի և հայ հոգևոր, ազգային մշակույթի և դրա պահպանման հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է նաև Մայր Աթոռի և ՀՀ-ում Իրանի դեսպանատան միջև ձևավորված ջերմ կապերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը