Լրահոս

14.05.2009 13:04


Հայտնաբերվել և ոչնչացվել է զինամթերք

Մայիսի 13-ին, ժամը 14.30-ին Աբովյան քաղաքի ոստիկանությունից տեղեկու­թյուն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի մերձակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության և ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ՊՆ մասնագետների խումբը:

Տեղում պարզվել է, որ մարզի Բալահովիտ և Մայակովսկի գյուղերի մերձակայքում գտնվող նախկին զինվորական պահեստների տարածքում հայտնաբերվել է՝ Ֆ-1 տեսակի 36 նռնակ, հակաօդային ականների 12 պայթուցիկ, հակատանկային 2 ական, 152 մմ-ոց և 122 մմ-ոց մեկական արկի մարտական գլխիկ և տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Ժամը 20.00-ի սահմաններում դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության շտաբի պետը, որոնց կողմից որոշվել է հայտնաբերված զինամթերքը ոչնչացնել տեղում՝ պայթեցման միջոցով:

Հայաստանի փրկարար ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը