«ՀԿԵ» ՓԲԸ 2012 թվականի առաջնահերթություններից մեկը կլինի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալների աճը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Փոխադրումների տնօրինության 2012 թվականի համար նախատեսված աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն մատուցվող ծառայությունների որակի բարելավվումը, երկաթուղային կայարանների և հանգույցների զարգացումը, միջպետական և տեղական բեռնափոխադրումների խթանումը:
Երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվման հեռանկարային ոլորտներից են միջազգային տրանզիտային կոնտեյներային բեռնափոխադրումները: Նման տիպի բեռնափոխադումների արդյունավետությունը պայմանավորված է տեխնոլոգիական չափանիշների համաձայնեցման հստակությունով, տնտեսական, իրավական և առևտրային հարցերի որոշմամբ:
Ներկա պահին ՀԿԵ-ում գործում է Կարմիր Բլուր-Փոթի կոնտեյներային գնացքը, որի ուղևորության ժամանակը 2011 թվականին կրճատվել էր 2 ժամով՝ կազմելով 29 ժամ 30 րոպե: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2012 թվականի համար առաջնային խնդիրներից է փոխադրումների տևողության կրճատումը մինչև 24 ժամ, ինչը թույլ կտա Կարմիր Բլուր-Փոթի գնացքը դասել արագ գնացքների կատեգորիային:
Նշենք, որ կոնտեյներային բեռնափոխադրումների համաշխարհային շուկան արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները և մինչև 2020 թվականը շուկայի աճը տարեկան կկազմի 8%: Հաջորդ 10 տարիների ընթացքում կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները կարող են աճել 2 – 2,5 անգամ, իսկ համակցված ավտոմաբիլային-երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների տարեկան աճը նունպես կկազմի 8%, ինչն էապես գերազանցում է հասարակ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների աճի ծավալները:
Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալի ավելացման զգալի ներուժ ունի:
2011 թվականին «ՀԿԵ» ՓԲԸ կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճեց 44%-ով, սակայն 2012 թվականին երկաթուղային կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալը կարող է ավելանալ 2 անգամ:
Կոնտեյներային փոխադրումների աճի ապահովվման նպատակով դիտակվում է նման բեռնափոխադրումների կազմակերպումը Վարդենիս կայարանից: Կայարանի վերակառուցման և բեռնման մասի ձևավորումից հետո հնարավորություն կստեղծվի փոխադրումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից:
Բացի այդ, 2012 թվականին Վարդենիս կայարանից նախատեսվում է Երևան փոխադրել 700 հազ. տոննա ածուխ: