Քաղաքական

27.02.2012 11:52


«Ժառանգությունը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը հավաք են կազմակերպելու

«Ժառանգությունը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը հավաք են կազմակերպելու

Այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկում են Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:

ԱԺ 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 13 հարց և 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում` 17 միջազգային պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 27-ից մարտի 1-ը ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում:

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 28-ին, խորհրդարանը քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ առաջարկը:

Խնդրի վերաբերյալ փետրվարի 28-ին «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների՝ Ազգային ժողովին հարակից հատվածներում ժամը 14:00-16:30-ը հավաք են կազմակերպելու։

Այս խորագրի վերջին նյութերը