Քաղաքական

25.02.2012 14:20


«Համերաշխություն» կուսակցությունը սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը

«Համերաշխություն» կուսակցությունը սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը

Այս պահին ընթանում է «Համերաշխություն» կուսակցությունը 4-րդ համագումարը: Կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը հայտարարել է.

«Առաջնորդվելով գաղափարական ընդհանուր մոտեցումներով և ելնելով Հայաստանի ապագայի մեր տեսլականից՝ «Համերաշխությունը» որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ներդնելով ողջ ջանքն ու եռանդը և ապագա Ազգային ժողովում որակյալ մեծամասնություն ձևավորելու ակնկալիքով»։

Նա նաև նշել է, որ իրենց ցանկությունը խորհրդարանում որակյալ մեծամասնություն տեսնելն է, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին համարում են համերաշխության գաղափարի կրող։ 2011թ. Գագիկ Ծառուկյանն արժանացել է «Համերաշխություն» կուսակցության «Ամենահամերաշխ մարդը» մրցանակին: 

«Համերաշխությունը» կողմ է 100%–ով համամասնական ընտրակարգին, ծայրահեղ դեպքում՝ միայն 10 մեծամասնական ունենալուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը