Լրահոս

13.05.2009 20:37


Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Վարդաշենե քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել «7-ի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը:       

Շանթ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ, ըստ փորձագետների, հանցագործություն կատարելու պահին նա անմեղսունակ է եղել:

Շանթ Հարությունյանը մեղադրվում էր մարտի 1-ի կազմակերպման և սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, իսկ վերջին ամիսներին գտնվում էր հոգեբուժարանում:

Այս խորագրի վերջին նյութերը