Մայիսի 6-ին ՀՀ քաղաքացիները մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին եւ որոշելու են քաղաքական ուժերի հարաբերակցությունը Ազգային ժողովում: Իրականում, հայաստանցին արդեն մինչեւ ընտրությունը պետք է կայացրած լինի իր որոշումը, իսկ մայիսի 6-ին վերջապես պետք է արձանագրվի ժողովրդի հաղթանակը: Մինչեւ մայիսի 6-ը ժողովուրդը պետք է վարչախմբին ստիպի հրաժարվել ընտրակեղծիքներից, այլ ոչ թե հույսը դնի հետընտրական զարգացումների վրա։
Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ թեեւ հասարակությունն այլեւս նախկինը չէ եւ տրամադրված է ակտիվորեն մասնակցել իշխանության ձեւավորմանը, այսուհանդերձ, դեռ կան մեծ թվով մարդիկ, որոնք հուսահատված են եւ անտարբեր քաղաքական իրադարձությունների` այդ թվում ընտրությունների նկատմամբ: Ավելին, մարդկանց մի որոշակի հատվածի համար ընտրությունները փող աշխատելու հարմար առիթ են: Ոմանք բավարարվում են 5 հազար դրամով, ոմանք 10 հազար, բայց կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ երեւույթը: Իհարկե, դժվար է 5 հազար դրամին սպասող մարդուն բացատրել, որ ընտրակաշառք վերցնելը ահավոր վատ բան է, երբ գործող խորհրդարանի պատգամավորները քվեարկում են այլոց փոխարեն եւ դա վատ արարք չեն համարում: Այսուհանդերձ, բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են, որ լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը Հայաստանի առաջընթացի վերջին հնարավորությունն է, մինչեւ մայիսի 6-ը պետք է ամեն ինչ անեն ընտրակաշառքին սպասող մարդուն բացատրելու համար, որ ընտրակաշառքը քանդում է մեր երկրի հիմքերը: վերջապես ընտրողը պետք է հասկանա, որ իրեն տված գումարը ոչ թե նվեր է, այլ բարձր տոկասադրույքով վարկ, որի տակից նա եւ իր ընտանիքին այդպես էլ դուրս չեն գալու:
Առողջ քաղաքական ուժերը պետք է կարողանան վախեցած հայ մարդուն բացատրել, որ որեւէ մեկը չի կարող ստուգել, թե նա քվեախցիկում ում օգտին է քվեարկել: Գաղտնիք չէ, որ շուտով մեծ եւ փոքր հիմնարկներում ժողովներ կանցկացվեն եւ բազմաչարչար աշխատակիցներին կհրահանգեն քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Դժվար չէ կռահել, որ անգամ կսպառնան հեռացնել աշխատանքից: Այս իրավիճակում պետք է ամեն ինչ անել, որ վախեցած հայ մարդը վերջապես հասկանա, որ իրեն որեւէ մեկը չի կարող պարտադրել քվեարկել այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության օգտին, եւ որ պարտադրելու դեպքում էլ չեն կարող ստուգել, թե ով ում օգտին է քվեարկել, եւ վերջապես պետք է թքած ունենալ այն հիմնարկի վրա, որը մարդուն պարտադրում է քվերարկել ինչ որ ուժի օգտին:
Անշուշտ, դժվար է այս բարոյահոգեբանական գործ մթնոլորտում վախեցած եւ հուսահատ մարդուն բացատրել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, եւ որ հնարավոր է քաղաքական ընտրության միջոցով սկսել նոր հայաստանի կառուցումը: Դժվար է, բայց ոչ անհնար: Եթե քաղաքական ուժերը ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է ավելի քան լուրջ աշխատանք տանեն ընտրողների բոլոր շերտերի հետ: Հայ մարդը պետք է հավատա, որ ընտրությամբ կարելի է փոխել առկա իրավիճակը եւ շարժվել առաջընթացի ճանապարհով:
Ոմանք կարող են ասել, թե չի կարելի կամ իմաստ չունի ժամանակ վատնել վախկոտ ընտրողների վրա, եւ որ այսօր հասարակությաքն մեծամասնությունը լավ էլ գիտակցում է, թե ինչ պետք է անի կամ ում պետք է ընտրի, որ երկիրը սկսի առաջ շարժվել: Իհարկե, ուրախությամբ պետք է նշել, որ այսօր հասարակության մեծամասնությունը գիտակից է եւ սպասում է այն օրվան, երբ իր քվեով ոչ է ասելու այն իշխանություններին, որոնք երկիրը հասցրեցին ներկա տխուր իրավիճակին: Ավելին, նույն այդ գիտակից եւ ակտիվ հատվածը հաստատ պայքարելու է, որ որեւէ մեկը չփորձի կեղծել ընտրությունների արդյունքները, բայց միեւնույն ժամանակ չի կարելի թույլ տալ, որ գտնվի գոնե մեկ մարդ, որը կհամաձայնվի ընտրակաշառք վերցնել: Պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ որեւէ մեկը իր վրա չվերցնի ընտրակաշառք բաժանողի ամոթալի գործը:
Այսօր արդեն ակնհայտ է, որ հետադիմական ուժերը պարտվելու են, բայց ցավալին այն է, որ նույն այդ ուժերը դեռ մտադիր են գնալ ամեն քայլի իրենց դիրքերը եւ աթոռները պահպանելու համար: Սա նշանակում է, որ առողջ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները դեռ շատ անելիք ունեն: Այնպես որ, առաջիկա երկու ամիսների ընթացքում հսկայական գործ կա անելու: Մենք պետք է աշխատենք, որ որեւէ մեկը պետության փողերով ընտրարշավներ չանցկացնի:
Մեզ վախկոտ ընտրողներ պետք չեն

Վարդան Մխիթարյան