Լրահոս

24.02.2012 13:18


ՀՀԿ–ական պատգամավորը Մաշտոցի այգում հավաքվածների մի մասին մարտնչող տգետներ է անվանել

ՀՀԿ–ական պատգամավորը Մաշտոցի այգում հավաքվածների մի մասին մարտնչող տգետներ է անվանել

Խոսելով Մաշտոցի այգու համար այս օրերին ընթացող պայքարի մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է.

–Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաները մի քանի շերտ ունեն։ Նախ՝ դրսից և ներսից կազմակերպված, ուղղորդված ակցիաներ են, և քաղաքական նպատակներ ունեն: Երկրորդ շերտը  իրոք մտահոգվածներն են: Երրորդը մարտնչող տգետներն են, ովքեր իրենց մշակույթն են ուզում հաստատել. բոլոր ակցիաները կառուցման դեմ են, քանդելու դեմ ոչինչ չեն անում։ Այգում որևէ ծառ, որևէ ճյուղ և որևէ խոտ չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը