Քաղաքական

23.02.2012 21:24


Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԲՀԿ–ին

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԲՀԿ–ին

Մի քանի ամիս առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը վստահեցրել էր, որ ԲՀԿ-ն կոալիցիայի ներսում ինքնուրույնություն է ձեռք բերել: «Aravot.am»–ը նրանից հետաքրքրվել է՝ չի՞ փոխել իր կարծիքը ԲՀԿ-ի մասին։

Եթե իրենք միավորվեին մեկ ցուցակով, գնային ՀՀԿ-ի հետ, դա կլիներ ինքնուրույնության կորուստ, եթե պահեին, իրենց ինքնուրույնությունը կընդգծեին: Հենց այդպես էլ եղավ, ԲՀԿ-ն ընդգծեց իր ինքնուրույնությունը: Այդ ինքնուրույնությունը պահպանելու արդյունքում էլ տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի մուտքը,–պատասխանել է Ա. Ռուստամյանը՝ դա համարելով լավ բան, որովհետև որքան ինքնուրույն լինեն քաղաքական ուժերը, մրցակցությունն այնքան իրական կդառնա.

Մարդիկ այլընտրանքի հնարավորություն կունենան, սև ու սպիտակի մեջ չեն անընդհատ գտնվի և երկիրը դրանից կշահի: Դրա համար քաղաքական դաշտի կայացման իմաստով շատ կարևորում ենք, որ քաղաքական ուժերն ինքնուրույնությունը պահպանեն: Ոչ թե միանան, կորցնեն իրենց տեսակը: Քաղաքական ուժերը բանավիճելով պետք է գտնեն ճիշտ լուծումները:

Այս խորագրի վերջին նյութերը