Քաղաքական

23.02.2012 18:02


Արմեն Բադալյան. «ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը պետք է հակադրեն...»

Արմեն Բադալյան. «ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը պետք է հակադրեն...»

Հրազդանի ընտրությունները ՀԱԿ-ի համար դե յուրե պարտություն էին, իսկ փաստացի` հաղթանակ: Չնայած, զգալի չափերի հասած ընտրակաշառքին, ձայների տարբերությունը,  ընդամենը, 1500 էր: Հաշվի առնենք, որ ՀԱԿ-ը ամբողջ ուժով չէր իրականացնում ընտրարշավը: Գալիք խորհրդարանական ընտրություններում լինելու է էական տարբերություն. ՀՀԿ-ն պայքարելու է  նաև ԲՀԿ-ի դեմ: Իսկ դա նշանակում է, որ նրա ձայների մի զգալի մասն անցնելու է ԲՀԿ-ին:

Այունահանդերձ, Հրազդանի ընտրություններից հետո քաղաքական ուժերը ունեն որոշակի հետևություններ անելու անհրաժեշտություն. ԲՀԿ–ն ու ՀԱԿ-ը պետք է ՀՀԿ-ին հակադրեն իրենց ընտրազանգվածների մոտ պահանջարկ վայելող ընդգծված քաղաքական բովանդակությունը և տեխնոլոգիապես հարստացնեն իրենց ընտրարշավները:

Այս խորագրի վերջին նյութերը