Վրաստանը պատրաստ է արցախյան հարցի լուծման միջնորդ դառնալ
Վրաստանը պատրաստ է կարևոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ Գրիգոլ Վաշաձեն։ Ըստ նախարարի՝ հակամարտությունը պետք լուծվի միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան։
-Վրաստանը միշտ կարող է իր վրա վերցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միջնորդի դերը,-ասել է Վաշաձեն։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է այդ հակամարտության շուտափույթ լուծման գործում Թբիլիսիի շահագրգռվածության մասին։
-Մեզ՝ Հարավային Կովկասի երեք երկրներին, անհրաժեշտ է միասնություն ցույց տալ, տնտեսական աշխուժություն դրսևորել և ծրագրել տնտեսական զարգացումը, որպեսզի ներգրավվենք եվրակառուցվածքների մեջ։ Ուզում եմ նշել ոչ միայն իմ, այլ նաև ողջ վրաց ժողովրդի անունից, որ հակամարտության շուտափույթ լուծում ենք ցանկանում։ Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և համագործակցության գոտի է։ Իրականում բոլոր այդ երկրները շատ ժամանակ են կորցրել, և այժմ հարկավոր է նայել իրականության աչքերի մեջ և հասկանալ, որ հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան,-եզրափակել է Վաշաձեն։