Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը որոշ առումներով նմանվում է 20-րդ դարի առաջին կիսամյակում Ռուանդայում տիրող իրավիճակին: Բանն այն է, որ այսօր ՀՀ Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը իրեն համարում է երկրի «էթնիկ մեծամասնությունը», ինչպես և ժամանակին մտածում էին Ռուանդայում իշխանության գլուխ կանգնած, բայց էթնիկ փոքրամասնություն կազմող թութսիները, երբ ղեկավարում էին քանակային մեծամասնություն կազմող խուտուներին: Թե ինչով ավարտվեց Ռուանդայում մեծամասնության ու փոքրամասնության այդ խզումը՝ բոլորին է հայտնի։ 1994թ.-ին այնտեղ տեղի ունեցավ այն, ինչից խուսափելն անհնար էր։
Այսօր մեր երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀԿ-ն, կամ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանը և իր երիտթևը իրենց համարում են դոմինանտ և գիտակ ամեն ասպարեզում, չնայած այն հանգամանքին, որ թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ, մեղմ ասած, չկան: ՀՀԿ–ն չի իրագործել ոչ մի խոստում։ Այս մասին բազմիցս խոսվել ու գրվել է։ Առաջիկա ընտրությունները հարմար առիթ են ՀՀԿ–ին համարժեք վերաբերմունք ցույց տալու համար։
«Հայստանն առանց ընտրակեղծիքների» կարգախոսը կարող է դառնալ այն միավորիչ բանաձևը, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար: “
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» կարգախոսը պետք է դառնա նպատակ մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ դա մեր իրավունքն է ունենալ քաղաքակիրթ և հզոր, ինքն իրեն հարգող երկիր` Նոր Հայաստան:
Ընտրություններին ընդառաջ

Հարություն Խաչիկյան