«Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանն առաջիկա ընտրությունների մասին
Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Տարածաշրջանում ընթացող Հայաստանի համար ոչ նպաստավոր գործընթացները, երկրի ներսում էապես ծանրացած սոցիալական վիճակը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի մեջ տարածվող հուսալքության տրամադրությունները թելադրում են ավելի ակտիվ դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունը:
Հայաստանը կարիք ունի նոր տնտեսական քաղաքականության, լայն հասարակական կոնսոլիդացիայի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք պարտավոր ենք վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանք ավելին են, քան խորհրդարանական ընտրությունները: Մեծ հաշվով, դա ընտրություն է ապագայի Հայաստանի հարցում: Խորհրդարանից է կախված, թե ինչպիսին կլինեն մեր օրենքները և որքանով կնպաստեն երկրի զարգացմանը:
Ես պաշտոնապես դիմել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին`քաղաքական համագործակցության տարբերակներ քննարկելու խնդրանքով:
Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» ունենալու է վճռորոշ դերակատարում առաջիկա ընտրությունների ժամանակ: Ինձ հատկապես հոգեհարազատ է նրա նախագահի, ամիսներ առաջ հնչեցրած լայն կոնսոլիդացիայի թեզը: Սա սկզբունք է, որն, իրոք, կարող է համախմբել մեր ժողովրդի բոլոր առողջ ուժերին, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:
Ես հավատում եմ նաև, որ քաղաքական ուժերի համագործակացությամբ հնարավոր է զսպել ընտրակեղծիքները և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:
Ստեփան Մարգարյան
Հիշեցնենք, որ Ստեփան Մարգարյանը 2000-2008 թթ. Եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը`Մերձավոր սփյուռքի և տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով։