Լրահոս

21.02.2012 13:57


Բորդյուժա. «Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա անհրաժեշտ ամբողջ օգնությունը»

Բորդյուժա. «Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա անհրաժեշտ ամբողջ օգնությունը»

Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Մինսկ տեսակամուրջի ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին:

–Հայաստանը մեր գործընկերն է: Սակայն գոյություն ունեն համապատասխան մեխանիզմներ, և ոչ մի նոր բան պետք չէ ստեղծել,-ասել է նա՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Իսկ թե ո՞ր պարագայում ՀԱՊԿն օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Բորդյուժան ասել է.

–Այսօր կանխատեսել ճգնաժամերը ՀԱՊԿ անդամ երկրներում հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից։ Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա անհրաժեշտ ամբողջ օգնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը