Երկրապահների հերթական համագումարն անցավ այնպես, ինչպես կանխատեսվում էր: Գեներալ Մանվել Գրիգորյանը, փաստացի, շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին Էջմիածինը իր որդուն նվիրելու, եւ որ ամենակարեւորն է` իրեն 2008 թվականի պահվածքի համար չպատժելու համար: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին՝ ԵԿՄ–ն ՕԵԿ դարձնելու և համատեղ բիզնես–ծրագրի իրականացման մեկնարկի համար։ Կողմերը գոհ էին ու երջանիկ։
Մանվել Գրիգորյանի պահվածքը, կարծում եմ, որեւէ մեկին չզարմացրեց: Զարմացրեց, իսկ, ավելի ճիշտ, մտորումների առիթ տվեց այն մարդկանց պահվածքը, որոնք նստել էին դահլիճում եւ ծափահարում էին վատ բեմադրված թատրոնին:
Ինչպես ասում են` Մանվել Գրիգորյանի հետ վաղուց ամեն ինչ պարզ է: Եւ նրա հայտարարությունների եւ քայլերի վերլուծության վրա չարժե շատ ժամանակ ծախսել: Ավելի տեղին կլինի անդրադառնալ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: Իհարկե, նրանք, ովքեր լսեցին համագումարում նրա ելույթը՝ միանգամից ֆիքսեցին այն արհեստական մտերմիկ տոնը, որն առկա էր ելույթի ամենասկզբից մինչեւ վերջին հատվածը: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող մոռացած լինել Մանվել Գրիգորյանի եւ նրա ղեկավարած երկրապահների գործողությունները 2008 թվականի այս օրերին: Այսուհանդերձ, այսօր իրավիճակն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է սեղմել իրեն պարզված ցանկացած ձեռք: Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը համառորեն ցանկանում են պահպանել իշխանությունը եւ այս իրավիճակում հույսեր են կապում նույնիսկ ԵԿՄ-ի տխրահռչակ նախագահի հետ:
Իսկ ինչու է Սերժ Սարգսյանը ցանկանում պահպանել իշխանությունը: Նա ասում է, թե իր նպատակն է դրականորեն փոխել մեր երկրի դեմքը՝ նրան հաղորդելով 21-րդ դարի քաղաքակրթությանը վայել նկարագիր: Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի: Իհարկե, նա կարծում է, թե դա մեծ ու դժվարին գործ է, բայց այն գլուխ ենք բերելու ուս–ուսի տված: Թե ում հետ է նա պատրաստվում ուս-ուսի տված հաղթել, դժվար է ասել, բայց որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքակրթությանը վայել նկարագիր` անվիճելի է:
Այստեղ սակայն բազմաթիվ հարցեր են առաջանում: Առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ է հասկանում Սերժ Սարգսյանի թիմը, ասելով, թե պետք է դրականորեն փոխել մեր երկրի դեմքը: Բանն այն է, որ երբ նայում ենք այն գործերին, որոնք իրականացնում է Սերժ Սարգսյանի թիմը, դժվար է հավատալ, որ նրանք իրոք ցանկանում են քաղաքակիրթ աշխարհին վայել պետություն կառուցել: Ինչպես Համո Սահյանը կասեր, ախր քաղաքակիրթ երկրներում մարզպետները գործարարներին ծեծի չեն ենթարկում եւ պահպանում իրենց պաշտոնը, ախր ուրիշ տեղ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով քաղաքապետ կամ գյուղապետ չեն ընտրում, ախր քաղաքակիրթ երկրներում նախագահի փեսան հեռուստաընկերությունները չի վերահսկում, եւ վերջապես քաղաքակիրթ երկրներում տնտեսությունը քայքայած, ժողովրդի կենսամակարդակը գցած իշխանությունները հրաժարական են տալիս եւ իրենց պաշտոնները պահպանելու մասին չեն էլ մտածում:
Այնպես որ, հիմքեր ունենք կասկածելու, որ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը, որտեղ առաջնային տեղ է զբաղեցնում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, ցանկանում են այնպիսի երկիր կառուցել, որն ավելի մոտ է ոչ թե քաղաքակիրթ աշխարհին, այլ քաղաքակրթությունից հազարավոր կիլոմետրերով հեռու Թուրքմենստանին կամ Ադրբեջանին, բայց առանց նավթի ու գազի:
Դժվար է Սերժ Սարգսյանի հետ չհամաձայնել, որ Հայաստանը մտնում է զարգացման նոր հուն: Իրոք, ժողովուրդը, այդ թվում եւ նրանք, ովքեր այսօր Մաշտոցի պուրակում ոստիկանների գրոհները դիմակայելով փորձում են փրկել Երեւանի վերջին կանաչ տարածքներից մեկը, կերտում է Նոր Հայաստան, նոր հասարակություն եւ նոր քաղաքացի: Իսկապես, Նոր Հայաստանում քաղաքացին լինելու է այնքան ազատ, որքան օրինապահ է, բայց այդ Հայաստանում չեն կարող պաշտոնավարել նրանք, ովքեր կարծում են, թե ժողովուրդը ճորտ է, իսկ իրենք ֆեոդալ, եւ որ հավերժ պետք է իշխեն եւ հարստահարեն մեր երկիրը:
Նոր Հայաստանում տեղ չեն ունենալու ցինիզմի սահմանները անցած մեծ ու փոքր պաշտոնյաները, խուլիգան մարզպետները եւ նրանց հովանավորող ավելի բարձր պաշտոնյաները: Ի դեպ, վստահ եմ, որ օրինապահ քաղաքացին նաեւ նա է, ով պայքարում է օրենքները պահպանելու համար եւ օրենքները խախտողների դեմ: Այնպես որ, լավ կլինի, որ նրանք, ովքեր պատրաստվում են մայիսին արկածախնդրությամբ վերարտադրվել, լավ կլինի հիմա արդեն հասկանան, որ նույն այդ օրինապահ քաղաքացիները, որոնք կերտում են Նոր Հայաստանը, բռնելու են բոլոր տեսակի եւ մասշտաբի օրինախախտների ձեռքը, այդ թվում եւ նրանց, ովքեր, հենց Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, գերագնահատում են սեփական հնարավորությունները:
Իսկապես, Հայաստանը հաղթանակած մարդկանց երկիր է եւ այն չի կարող լինել աղքատ կամ հետամնաց: Ի դեպ, Սերժ Սարգսյանը պետք է մտածի, թե որքանով է իր հայտարարած նպատակների իրագործմանը օգնում այն հանգամանքը, որ իրեն աջակցելու մասին հայտարարում է Մանվել Գրիգորյանը նախագահը: «Ֆուրշետի» ժամանակ հնչող՝ «Մեջքից խբելը շանտղություն» է երգը շատ խորհրդանշական էր։
Որքանով է անկեղծ Սերժ Սարգսյանը

Վարդան Մխիթարյան