Հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների և ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ կարծիք է հայտնում ՀՀՇ Գյումրիի խորհրդի նախագահ Անդրանիկ Գևորգյանը:
-Պարո՛ն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություների ուղղությամբ:
-Մեր գնահատականով՝ այստեղ որևէ քաղաքականություն չկա: Հայ-թուրքական հարաբերությունների խնդրի քննարկումն օգտագործվում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը լուծելու համար: Կովկասում ներկայում ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի և կարճ ճանապարհն է, էդ խաղը խաղալու միջոցով, միջազգային հանրության առջև որպես խաղաղարար հանդես գալու:
-Նշեմ, որ այդ հարաբերություններում կնճռոտ հարցերը 3-ն են.
Հայոց ցեղասպանության հարցի քննարկաման խնդիրը՝ընդունել-չընդունել:
1920թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանգրի ճանաչման խնդիրը:
Հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
-Դուք վերոհիշյալ խնդիրների կարգավորման տեսանկյունից ինչպիսի՞ մոտեցումներ ունեք:
-Ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների նկատմամբ 2 հակադիր մոտեցում գոյություն ունի, և գալիս է 3-րդ մոտեցումը, որն ուզում է առաջ քաշել Սերժ Սարգսյանը:
Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կողմից է առաջ քաշվել դեռևս 1991թ. անկախությունից անմիջապես հետո: Այն է՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների հաստատում, Հայստանի պետական քաղաքականության հիմքում չկա: Այս քաղաքականությունը արդարացրեց իրեն, և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Հունաստանը, Ռուսաստանը, Կիպրոսը և մի քանի այլ պետություններ:
Երկրորդ մոտեցումը Ռոբերտ Քոչարյանինն է, ով գնաց հակառակ ճանապարհով՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը դնելով պետական արտաքին քաղաքականության հիմքում: Չնայած դրան՝ 1999թ. նա Ստամբուլում ճանաչեց տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը:
Երրորդ մոտեցումը որդեգրվեց Սերժ Սարգսյանի կողմից: Առաջին թռուցիկ հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները նմանություններ ունեն ՀՀ առաջին նախագահի մոտեցումներին: Սակայն հիմքում մեծ տարբերություն կա, և հիմնականն այն է, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի կողմից թելադրված նախապայմանները, որի արդյունքը «Ճանապարհային քարտեզի» մեջ նշվող՝ ցեղասպանության խնդրով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը համձայնելն է:
-Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ունեցած մոտեցումների հիմնական տարբերությունը ցեղասպանություն խնդրով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծո՞ւմն է:
-Այո՛:
-Իսկ Կարսի պայմանգրի վերահաստատո՞ւմը, որն, ըստ լուրերի, նշվում է «Ճանապարհային քարտեզի» մեջ։Այս առումով որևէ առարկություն չունե՞ք:
-Մենք այս խնդիրի առումով նախընտրում ենք դիվանագիտորեն լռել: Խնդիրն այն է, որ Հայստանը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը չէ: Հետևաբար, այժմ մենք մեզ վրա չենք վերցնում Կարսի պայամանգրի պարտավորությունները: Դա պետք է թողնել հետագային, երբ մենք բավարար ուժ կունենանք լուծում տալու Կարսի պայմանգրին:
-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան բանակցային գործընթացը զուգահեռվում են:
-Չնայած իշխանություները հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն կապվում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ, սակայն իրականությունն այլ բան է ասում: Հստակ է, որ ներկայումս այդ երկու խնդիրները փոխկապակցված են, և դա շատ վտանագավոր է:
-Այդ դեպքում, ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը դրական արտահայտվում ղարաբաղյան հարցը հայ-թուրքական բանակցություներում ներառելու հարցի շուրջ: Այս առումով ի՞նչ եք կարծում:
-Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է հայ-թուրքակական հարաբերություների կարգավորման գաղափարախոսության մասին: Եվ այստեղ ամենաէականը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Ադրբեջանի հետ՝ արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքումը:
-Հարցը վերաբերում էր ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական բանակցություններում ներառելու մասին՝ Լևոն Տեր-Պետորսայնի կողմից դրական արտահայտվելուն:
-Իսկ ի՞նչ մասով է դրական արատահատվել:
-Մեջբերեմ ելույթի այդ հատվածը . «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»: Ի՞նչ եք կարծում։
-Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, թե իբր իշխանությունն է դրական երևույթ տեսնում այդ գործընթացները համադրելուց:
-Սակայն այստեղ հստակ ասվում է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է դրական գնահատում այդ իողությունը:
-Թույլ տվեք անձամբ ընթերցել:
-Խնդրեմ: (Ընթերցելուց հոտո).
-Այո, այս պարագայում կարող եմ ասել, որ իմ տեղեկացվածության աստճանը այս է, ինչը թույլ է տալիս նման դատողություններ անել: Թե հայ-թուրքական հարաբերություների համատեքստում Ղարաբաղի խնդիրը դիտարկելը ինչքանո՞վ կարող է դրականորեն անդրադառանալ, չեմ կարող ասել: Մանրամասների մասին տեղեկացված չենք: Դրական բառի տակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է շատ բան հասկանալ, թե կոնկրետ ինչ, չեմ կարող ասել: Երևի նա տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որ մեզ հասու չէ, և դրա համար էլ դրական է արտահայտվել:
Անդրանիկ Գևորգյան.
Հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների և ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ կարծիք է հայտնում ՀՀՇ Գյումրիի խորհրդի նախագահ Անդրանիկ Գևորգյանը:
-Պարո՛ն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություների ուղղությամբ:
-Մեր գնահատականով՝ այստեղ որևէ քաղաքականություն չկա: Հայ-թուրքական հարաբերությունների խնդրի քննարկումն օգտագործվում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը լուծելու համար: Կովկասում ներկայում ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի և կարճ ճանապարհն է, էդ խաղը խաղալու միջոցով, միջազգային հանրության առջև որպես խաղաղարար հանդես գալու:
-Հայ-թուրքական հարաբերություններում ինչպիսի՞ խնդիրներ կան:
-Նշեմ, որ այդ հարաբերություններում կնճռոտ հարցերը 3-ն են.
-Դուք վերոհիշյալ խնդիրների կարգավորման տեսանկյունից ինչպիսի՞ մոտեցումներ ունեք:
-Ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների նկատմամբ 2 հակադիր մոտեցում գոյություն ունի, և գալիս է 3-րդ մոտեցումը, որն ուզում է առաջ քաշել Սերժ Սարգսյանը:
Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կողմից է առաջ քաշվել դեռևս 1991թ. անկախությունից անմիջապես հետո: Այն է՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների հաստատում, Հայստանի պետական քաղաքականության հիմքում չկա: Այս քաղաքականությունը արդարացրեց իրեն, և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Հունաստանը, Ռուսաստանը, Կիպրոսը և մի քանի այլ պետություններ:
Երկրորդ մոտեցումը Ռոբերտ Քոչարյանինն է, ով գնաց հակառակ ճանապարհով՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը դնելով պետական արտաքին քաղաքականության հիմքում: Չնայած դրան՝ 1999թ. նա Ստամբուլում ճանաչեց տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը:
Երրորդ մոտեցումը որդեգրվեց Սերժ Սարգսյանի կողմից: Առաջին թռուցիկ հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները նմանություններ ունեն ՀՀ առաջին նախագահի մոտեցումներին: Սակայն հիմքում մեծ տարբերություն կա, և հիմնականն այն է, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի կողմից թելադրված նախապայմանները, որի արդյունքը «Ճանապարհային քարտեզի» մեջ նշվող՝ ցեղասպանության խնդրով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը համձայնելն է:
-Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ունեցած մոտեցումների հիմնական տարբերությունը ցեղասպանություն խնդրով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծո՞ւմն է:
-Այո՛:
-Իսկ Կարսի պայմանգրի վերահաստատո՞ւմը, որն, ըստ լուրերի, նշվում է «Ճանապարհային քարտեզի» մեջ։ Այս առումով որևէ առարկություն չունե՞ք:
-Մենք այս խնդիրի առումով նախընտրում ենք դիվանագիտորեն լռել: Խնդիրն այն է, որ Հայստանը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը չէ: Հետևաբար, այժմ մենք մեզ վրա չենք վերցնում Կարսի պայամանգրի պարտավորությունները: Դա պետք է թողնել հետագային, երբ մենք բավարար ուժ կունենանք լուծում տալու Կարսի պայմանգրին:
-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան բանակցային գործընթացը զուգահեռվում են:
-Չնայած իշխանություները հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն կապվում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ, սակայն իրականությունն այլ բան է ասում: Հստակ է, որ ներկայումս այդ երկու խնդիրները փոխկապակցված են, և դա շատ վտանագավոր է:
-Այդ դեպքում, ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը դրական արտահայտվում ղարաբաղյան հարցը հայ-թուրքական բանակցություներում ներառելու հարցի շուրջ: Այս առումով ի՞նչ եք կարծում:
-Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է հայ-թուրքակական հարաբերություների կարգավորման գաղափարախոսության մասին: Եվ այստեղ ամենաէականը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Ադրբեջանի հետ՝ արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքումը:
-Հարցը վերաբերում էր ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական բանակցություններում ներառելու մասին՝ Լևոն Տեր-Պետորսայնի կողմից դրական արտահայտվելուն:
-Իսկ ի՞նչ մասով է դրական արատահատվել:
-Մեջբերեմ ելույթի այդ հատվածը . «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»: Ի՞նչ եք կարծում։
-Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, թե իբր իշխանությունն է դրական երևույթ տեսնում այդ գործընթացները համադրելուց:
-Սակայն այստեղ հստակ ասվում է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է դրական գնահատում այդ իողությունը:
-Թույլ տվեք անձամբ ընթերցել:
-Խնդրեմ: (Ընթերցելուց հոտո).
-Այո, այս պարագայում կարող եմ ասել, որ իմ տեղեկացվածության աստճանը այս է, ինչը թույլ է տալիս նման դատողություններ անել: Թե հայ-թուրքական հարաբերություների համատեքստում Ղարաբաղի խնդիրը դիտարկելը ինչքանո՞վ կարող է դրականորեն անդրադառանալ, չեմ կարող ասել: Մանրամասների մասին տեղեկացված չենք: Դրական բառի տակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է շատ բան հասկանալ, թե կոնկրետ ինչ, չեմ կարող ասել: Երևի նա տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որ մեզ հասու չէ, և դրա համար էլ դրական է արտահայտվել:
Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը
Գյումրի