Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևան են ժամանել մի խումբ հեղինակավոր տնտեսագետներ, որոնց թվում` Օսիս Ուլդիսը` Լատվիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, Լատվիայի նախկին ֆինանսների նախարար, Ռուսլան Գրինբերգ, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ և այլք:
Հետխորհրդային պետությունների տնտեսությունների մեջ մասնագիտացած այս գիտնականները հանդիպել են ԲՀԿ ծրագրի վրա աշխատող խմբի հետ: Թեև հանդիպումը փակ է եղել, սակայն մեր ունեցած տեղեկություններով տեղի է ունեցել գործնական քննարկում և ԲՀԿ սոցիալ-տնտեսական ծրագիրը բերվել է վերջնական տեսքի: Դրսից հրավիրված տնտեսագետները բերել էին մի շարք առաջարկություններ, որոնց զգալի մասը ընդունվել է:
Ըստ ամենայնի, Ծառուկյանը խնդիր է դրել խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնել իրատեսական և նոր ծրագիր, որը հնարավորություն կտա երկրի տնտեսությունը փրկել վերջանական կործանումից: Հանդիպմանը մասնակցած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արտերկրի մասնագետները խիստ դրական գնահատական են տվել ԲՀԿ աշխատանքային խմբի կազմած դրույթներին , ինչպես նաև խոր անհանգստություն են հայտնել Հայաստանի այսօրվա տնտեսության կապակցությամբ:
Մեր ունեցած տեղեկություններով, Ծառուկյանն իր թիմի առաջ խնդիր է դրել այդ տնտեսական ծրագիրը հասցնել յուրաքանչյուր տուն և ընտանիք:
Ներկայացվելու է այլընտրանքային ծրագիր

Zham.am