ՀՅԴ–ն նույնպես կպահանջի հրապարակել «ճանապարհային քարտեզը»
Նախօրեին Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջել էին հրապարակել «ճանապարհային քարտեզը»։ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը «7օր»-ի թղթակցին ասել է, որ առաջիկայում Դաշնակցությունը կներկայացնի այն որոշակի ծրագրերը, քայլերը, որոնք ցանկանում են տեսնել հայ-թուրքական բանակցությունների ընթացքում։ Այդ քայլերի թվում «ճանապարհային քարտեզի» բացահայտման պահանջը ևս կա։
«Այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանում քննարկելու է ԼՂ-ի հարցը, չի՞ նշանակում, որ Թուրքիան դառնում է խնդրի կարգավորման կողմ»,- «7օր»-ի հարցին Լ. Գալստյանը պատասխանել է, որ նաև դա է կոալիցիայից իրենց դուրս գալու պատճառը։
-Այլևս հստակ էր, որ «առանց նախապայմանների» հայտարարվող բանակցային գործընթացը վաղուց վերածվել էր խիստ պայմանների, և արտաքին քաղաքականության մեջ մեր ձախողումն այլևս անհերքելի է։ Այն, որ Ղարաբաղը վաղուց շահարկվում է, դա այլևս այնքան տեսանելի է, որ չտեսնելու համար ուղղակի պիտի կույր և մտքով տգետ լինել ։