Լրահոս

13.05.2009 16:12


Պարզաբանում է Ոստիկանությունը

ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում քաշքշուկ և ծեծկռտուք տեղի չի ունեցել։

-Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդու և ԲՀԿ որոշ անդամների միջև։ Քաշքշուկ և ծեծկռտուք տեղի չի ունեցել, և ոստիկանության աշխատակիցների միջամտության անհրաժեշտություն չի եղել։ ՀՀԿ-ից  և ԲՀԿ-ից հավաստիացնում են, որ նախընտրական շտաբների վրա հարձակում և ծեծ չի եղել,- ասել է նա։

Արմեն Մալխասյանը նշել է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում դեպքի առթիվ նյութեր են հավաքվում, և այս պահին իր մոտ ԲՀԿ-ի անդամների ինքնության մասին տեղեկություններ չկան։

 

Այս խորագրի վերջին նյութերը