Լրահոս

20.02.2012 10:02


Իրանի ռազմանավերը մտել են Սիրիայի նավահանգիստ

Իրանի ռազմանավերը մտել են Սիրիայի նավահանգիստ

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝  իրանական երկու ռազմական մտել են Սիրիայի Տարտուս նավահանգիստ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ինչպես արդեն տեղեկաքցրել էինք, փետրվարի 17-ին իրանական ռազմանավերն անցել էին Սուեզի ջրանցքով և ուղևորվել դեպի Սիրիայի սահմանները, ինչը առաջացրել էր Իսրայելի իշխանությունների դժգոհությունը: Իրանական ռազմանավերը այդպիսի քայլ կատարել էին նաև անցած տարվա փետրվարին՝ ստանալով Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը: Այն ժամանակ Իսրայելը բողոքի նոտա էր ներկայացրել Եգիպտոսի իշխանություններին:
Հայտնի է, որ Իրանի և Սիրիայի ռազմածովային ուժերը պետք է համատեղ զորավարժություններ իրականացնեն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, Սիրիայի ներքին զարգացումների պատճառով, հնարավոր է, հետաձգվի այդ զորավարժությունների անցկացումը:

Այս խորագրի վերջին նյութերը