Լրահոս

17.02.2012 11:15


Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր

Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր
Փետրվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները և Երևան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: 

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին և 2012թ.Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող  տոնակատարություններին:

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: 

Այս խորագրի վերջին նյութերը