Հրաչ Բերբերյան. «Այսօր Երևան է մտել 850 տոննա բարձրորակ պարարտանյութ, որը շուկայականից 1500 դրամով էժան է»
-Ես գյուղացու համար բարի լուր եմ բերել։ Այսօր Երևան է մտել բարձր որոկական հատկանիշներով, միջազգային նորմերին համապատասխան 850 տոննա ազոտական պարարտանյութ, որը Պարսկաստանից է ներկրվում,-«Դե ֆակտո» ակումբում ասել է Հայաստանի ագրարագյուղացիական միության մախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա խոսքերով՝ պարարտանյութը ամենաէժանն է. որոշակի գինը չնշեց, սակայն հավաստիացրեց, որ շուկայի գներից 1500 դրամով էժան է լինելու։
- Շուկայում գինը հասնում է մինչև 8000 դրամի, իսկ եթե որոկն էլ հաշվի առնենք, ապա ավելի էժան է ստացվում,-նշել է նա։
Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ պարարտանյութի խմբաքանակներն արդեն մարզեր տանող ճանապարհին են։
-Ամեն օր ներկրվելու է միջինը 500-800 տոննա պարարտանյութ։ Խոսքը 20 000 տոննայի մասին է,- ասել է Հրաչ Բերբերյանը։ Նա նշել է, որ իրենց օգնել են հայրենիքի մասին մտածող գործընկերները։ Թե ովքեր են այդ գործընկերները, չցանկացավ բացահայտել։
-Համենայնդեպս՝ հավաստիացնում եմ, որ հայաստանյան օլիգարխները չեն,-հավելել է նա։