Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին
Մայիսի 12-ին Մադրիդում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին, որը տեղի է ունենում ԵԽ ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում:
Նախարարների կոմիտեի նիստին ելույթ է ունեցել նաև Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն, ընդգծելով Եվրոպայի խորհրդի դերը կայուն և խաղաղ մայրցամաք կառուցելու գործում, անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նշելով, որ իր անվտանգությունը ապահվելու Արցախի ժողովրդի մտահոգությունը ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, և դրան Ադրբեջանը հակադրեց ուժ՝ էթնիկ զտումներ, ապա անցավ բացահայտ լայնածավալ ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների:
Խոսելով հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի մասին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2001թ. կողմերը բավականին մոտ էին կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառով դա չիրականացավ:
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը շարունակություն ունեցավ Ադրբեջանի ղեկավարության կողմից 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների գոյությունն իսկ ամիսներ շարունակ մերժելու տեսքով:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, 2008 թ. Մոսկվայում ու Հելսինկիում ընդունված հռչակագրերն ու հայտարարությունները գնահատելով որպես խաղաղ գործընթացում առաջընթացի նախանշաններ, Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումներից և դադարեցնի ռազմատենչ և հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները և հանգեցնել խնդրի կարգավորմանը: