Լրահոս

14.02.2012 16:33


ԱՄՆ դեսպանը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կարգին է համարում

ԱՄՆ դեսպանը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կարգին է համարում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, ասել է.

«Ես ուրախ էի տեսնել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր: Երկու կողմերն էլ հավաստիացրեցին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ և պատշաճ կերպով։ Ես տեսել եմ մամուլում, ինչպես նաև լսել եմ որոշ ընտրախախտումների մասին, և հույս ունեմ, որ ընտրախախտումների մասին տեղեկություններ ունեցողները դրանք կփոխանցեն իշխանություններին։ Ես ակնկալում եմ, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն դրանց առնչությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը