Արման Կիրակոսյանն ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբին
Ողջունելով խմբի անդամներին՝ Արման Կիրակոսյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նախարարի տեղակալը դրական գնահատեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ խմբերի փոխայցելությունները աշխուժություն և նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրն ընդգծեց, որ Իրանը շահագրգիռ է հարևան և բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացմամբ և այցի նպատակն է խթանել մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներին:
Պատգամավորական խմբի կազմում էին նաև Մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Գևորգ Վարդանը: