Քաղաքական

14.02.2012 13:51


Փորձագետ. «Հիմա «Բարգավաճ»–ի պահն է»

Փորձագետ. «Հիմա «Բարգավաճ»–ի պահն է»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօրվա ասուլիսում նշել է, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմադիր միտում չունի։

–ԲՀԿ–ն ինքնուրույն տենդենց ունի։ Մի խառնեք այլընտրանքն ու ընդդիմությունը։ Նա ցույց է տալիս, որ ինքը Հանրապետական կուսակցության կցորդը չէ, ինքը ՕԵԿ չէ,–ընդգել է Ա. Բադալյանը։

Նրա խոսքերով՝ ԲՀԿ–ն ներուժ ունի խորհրդարանում իր տեղերը լուրջ չափով մեծացնելու՝ մոտ կրկնակի, սակայն նրա թերությունն այն է, որ քաղաքական բովանդակությունն է պակասում։

–Հիմա «Բարգավաճ»–ի պահն է,–համոզված է բանախոսը։

Փորձագետը կարծում է, որ եթե Հանրապետականը հավաքի 67 տեղ, ապա «Բարգավաճ»–ը վերանալու է, քանի որ ՀՀԿ–ն չի ներելու ԲՀԿ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը