Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ–ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ ՌաթնաՍահային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ ՆինկեՕմեսը և Հայաստանի գծով առաքելության ղեկավար ՄարկԼյուիսը։
Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ կառավարության հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Տիկին Ռաթնա Սահայը իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՀ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ–ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը և Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը։