Որոտանի կասկադի վերականգնման ծրագրի խորհրդատու դառնալու համար թուրքական ընկերությունը ևս հարցում է արել
Ինչպես նշված է կառավարությանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած տեղեկանքում, թուրքական «SOCOIN Ingenieria y Construccion Industrial» ընկերությունը հարցում է արել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի մրցույթին մասնակցելու համար: Սակայն հարցումն անելուց հետո թուրքական ընկերությունը հրաժարվել է հայտ ներակայացնել: Հայտ ներկայացրած 3 կազմակերպություններից հաղթող է ճանաչվել գերմանական «Ֆիխտներ ԳմբՀ Կօ.ԿԳ» (Fichtner GmbH & Co.KG) ընկերությունը: Խորհրդատվական ծառայության արժեքը 2.7 մլն եվրո է:
Նշենք, որ հիդրոկայանների վերականգնման ծրագիրն իրականացվելու է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկով` 51 մլն եվրո: