Լրահոս

14.02.2012 10:27


Իսրայելը Իրանին մեղադրել է իր դիվանագետների վրա մահափորձեր կատարելու համար

Իսրայելը Իրանին մեղադրել է իր դիվանագետների վրա մահափորձեր կատարելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մեղադրվում է Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան ավտոմեքենան պայթեցնելու համար, որը տեղի էր ունեցել փետրվարի 13–ին։ Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, այս մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է Քնեսետում «Լիկուդ» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Դրանից բացի, Նաթանյահուն վստահություն է հայտնել, որ Թեհրանը նաև կանգնած է այլ պատահարների կազմակերպման հետևում, ինչպես օրինակ Վրաստանում, Ադրբեջանում և Թաիլանդում իսրայելցիների վրա մահափորձեր կազմակերպելը։

Տեղեկացնենք, որ Նյու–Դելիում իսրայելական ավտոմեքենայի պայթյունից վիրավորվել է 4 մարդ։ Վիրավորների թվում են եղել Իսրայելի ռազմական կցորդի կինը և իր վարորդը։

Այս խորագրի վերջին նյութերը