Լրահոս

13.02.2012 17:29


ԿԸՀ նախագահը Հրազդանում կայացած ընտրությունների մասին

ԿԸՀ նախագահը Հրազդանում կայացած ընտրությունների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին ներկայացնելով Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրության նախնական արդյունքները՝ նշել է, որ ընդհանուր բոլոր ընտրատեղամասերից գրանցված անճշտությունների թիվը 13 է, մինչդեռ, այս պահի դրությամբ՝ ԿԸՀ-ն ընտրությունների հետ կապված բողոքներ չի ստացել:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ անճշտությունները հիմնականում կապված են եղել հաշվարկների հետ, և դրանց պատճառները պարզ կդառնան մինչև վերջնական արդյունքների հրապարակումը:

Նրա խոսքերով՝ քաղաքի համայնքային ղեկավարի ընտրություններին մասնակցությունը կազմել է 58.04%, որից 53.2.%-ն իր ձայնը տվել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ 46.8 %-ը՝ Սասուն Միքայելյանին: 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարկումերին, ըստ որոնց՝ կնիքները մինչև օգտագործելը թաց են եղել, Տիգրան Մուկուչյանն ասել է. «Կնիքները մինչև ընտրատեղամասեր հասնելը գործարաններում թանաքներով փորձարկվում են և կախված թանաքում եղած գլիցերինից՝ դրանք տարբեր ժամանակներում են չորանում: Այնուամենայնիվ, քվեաթերթիկները չեն կնքվում. կնքվում են միայն ծրարները, և եթե հայտնաբերվեր գեթ մեկ կնքված ծրար, ապա հարցը տեղին կլիներ»:

Այս խորագրի վերջին նյութերը