Լրահոս

13.02.2012 17:14


Թբիլիսիում մահափորձ է կազմակերպվել Իսրայելի դեսպանի դեմ

Թբիլիսիում մահափորձ է կազմակերպվել Իսրայելի դեսպանի դեմ

Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպան Իցխակա Գերբերգի ավտոմեքենայի ստորին մասում ամրացված նռնակը։ Կպչուն ժապավենով ամրացված փաթեթը նկատել է դեսպանի վարորդ Ռոման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Դեպքի վայր ժամանած ականազերծողները վնասազերծել են նռնակը։ Այժմ ավտոմեքենան պահվում է հատուկ տեղում։ Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն, իսրայելական կողմից մեկնաբանություններ դեռևս չկան։ 

Այս խորագրի վերջին նյութերը