Լրահոս

13.02.2012 16:37


Հարուցվել է քրեական գործ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկելով Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ  ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ  քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ:  Կեղծիքի բացահայտումից հետո, տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը