Տնտեսական

13.02.2012 14:34


Պետական կարճաժամկետ պարտատոմսերի աճուրդ՝ 500 մլն դրամ ծավալով

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի աճուրդ՝ 500 մլն դրամ ծավալով

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26138121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 990 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 990 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 086 591 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը