Վարչախումբը ծրագրում է ի սկզբանե օրինականացնել անօրինականը: Ամենայն հավանականությամբ, մինչ օրս աշխարհի և ոչ մի երկրում որևէ բռնապետի մտքով չի անցել օրինականացնել հակաօրինական գործողությունները:
Ազգային ժողովում քննարկման է դրվել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում իշխանություններին արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կտրվի օգտագործել բանակային ստորաբաժանումները: Արդարադատության նախարար ՀրայրԹովմասյանը նշել է, որ բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ոստիկանությունն ու ազգային անվտանգության զորքերն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել: Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ խնդիր պետք է լուծվի արտակարգ դրության ժամանակ: Սկսենք նրանից, որ բանակն արտակարգ դրության ժամանակ օգտագործելն արդեն իսկ հակասահմանադրական է, և եթե օրենքում համապատասխան փոփոխություն կատարվի, ապա դա արդեն իսկ կլինի հակասահմանադրական գործողություն:
Գործող վարչախմբին թվում է, թե իրենք ամենակարող են և ինչ ուզեն, այն էլ կարող են անել, անգամ Սահմանադրությունը խախտելով օրենքները փոփոխության ենթարկել: Ամենահետաքրքիրն այն է, որ արտակարգ դրության մասին օրենքը վարչախումբը հիշեց ընտրություններից երեք ամիս առաջ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի թիմը հասկացել է, որ ընտրություններն իրենք տանուլ են տալու, և արդեն մտածում են, թե ինչպես կարող են ուժային մեթոդներով պահել իշխանությունը: Մտածել են և եկել այն եզրահանգման, որ կարելի է օրենքում փոփոխություններ կատարել և անօրինականը դարձնել օրինական:
Իսկապես, վարչախմբի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում: Նրանց տրամաբանությունը հասկանալի է: Ծրագրում են ընտրակեղծիքներ անել, իսկ հետո ուժ կիրառել ընտրակեղծիքների դեմ բողոքող ժողովրդի դեմ։ Իսկ որ եվրոպացիներն էլ ավելորդ աղմուկ չբարձրացնեն, նրանք պատրաստվում են մատնացույց անել օրենքը, որում նշված պետք է լինի, որ արտակարգ դրության ժամանակ ժողովրդի դեմ կարելի է նաև բանակն օգտագործել:
Իսկապես, յուրաքանչյուր նոր օր ավելի ես համոզվում, որ այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օրն իսկ աղետ է Հայաստանի և նրա բնակչության համար: Լսում ես վարչախմբի ներկայացուցիչներին, արդարադատության նախարարին և ամաչում, որ այնքան թույլ ենք, որ ունենք նման մակարդակի իշխանություն:
ՀՀԿ-ական մի պատգամավոր ասում է, որ եթե այս փոփոխություններն արվեին 2008-ի դեպքերից առաջ, ապա ավելորդ հարցեր չէին առաջանա գործողությունների իրավաչափության մասին: Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր էլ ափսոսանք է հայտնել, որ այս փոփոխությունները վեց տարի առաջ չեն կատարվել և ավելացրել, որ եթե փոփոխություններն արդեն արված լինեին, ապա որևէ մեկը չէր կարող ասել, թե ինչու բանակը ժողովրդի դեմ օգտագործեցիք:
Եվ նման տրամաբանություն ունեցող մարդիկ մի ամբողջ երկիր են ղեկավարում: Հիմա ավելի քան պարզ է՝ ինչու է մեր երկիրը հայտնվել նման իրավիճակում: Կարելի է զարմանալ՝ ինչո՞ւ միանգամից օրենք չեն ընդունում, որ Հայաստանում որևէ կուսակցության և դաշինքի արգելվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակի հասնել ՀՀԿ-ի նկատմամբ: Զարմանալի է նաև՝ ինչու Սերժ Սարգսյանին չեն հայտարարում հավերժ նախագահ:
Իսկապես, կարելի է օրենք ընդունել և հանգիստ ընտրակաշառք բաժանել, ընտրությունների ժամանակ լցոնումներ իրականացնել, իսկ հետո էլ ասել, թե օրենքով դա թույլատրելի է: Վերջին հաշվով, կարելի է ցմահ ազատազրկում սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն քննադատել ՀՀԿ-ին և նրա առաջնորդին:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա վարչախմբի գործողությունները և ԱԺ-ում վերջին օրերին կատարվող իրադարձությունները վկայում են, որ վարչախումբը ցայտնոտային վիճակում է և սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Այսուհանդերձ, սա չի նշանակում, թե նրանք գիտակցելու են իրենց անհեթեթ վիճակը և կանգ են առնելու: Ամեն ինչ տանում է նրան, որ մի խումբ արկածախնդիրներ փորձելու են կեղծել ընտրությունների արդյունքները և ուժային կառույցների օգնությամբ պահպանել իշխանությունը: Այնպես որ, բոլոր առողջ քաղաքական ուժերը պետք է միավորեն ջանքերն ընտրակեղծարարների դեմ պայքարում: Եվ վստահաբար կարելի է ասել, որ այս անգամ իրենց նեղ անձնական շահերը Հայաստանի շահերից վեր դասողներն անհաջողության են մատնվելու: Որքան էլ ջանք թափեն, որքան էլ գումարներ ծախսեն, միևնույն է, նրանց չի հաջողվելու կեղծել և, առավել ևս, կեղծածը մարսել։ Ժողովուրդն այլևս նախկինը չէ. հայաստանցին փոխվել է: Եվ արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելով որևէ մեկին հնարավոր չէ վախեցնել:
Փորձում են վախեցնել արտակարգ դրությամբ
Վարչախումբը ծրագրում է ի սկզբանե օրինականացնել անօրինականը: Ամենայն հավանականությամբ, մինչ օրս աշխարհի և ոչ մի երկրում որևէ բռնապետի մտքով չի անցել օրինականացնել հակաօրինական գործողությունները:
Ազգային ժողովում քննարկման է դրվել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում իշխանություններին արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կտրվի օգտագործել բանակային ստորաբաժանումները: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ոստիկանությունն ու ազգային անվտանգության զորքերն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել: Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ խնդիր պետք է լուծվի արտակարգ դրության ժամանակ: Սկսենք նրանից, որ բանակն արտակարգ դրության ժամանակ օգտագործելն արդեն իսկ հակասահմանադրական է, և եթե օրենքում համապատասխան փոփոխություն կատարվի, ապա դա արդեն իսկ կլինի հակասահմանադրական գործողություն:
Գործող վարչախմբին թվում է, թե իրենք ամենակարող են և ինչ ուզեն, այն էլ կարող են անել, անգամ Սահմանադրությունը խախտելով օրենքները փոփոխության ենթարկել: Ամենահետաքրքիրն այն է, որ արտակարգ դրության մասին օրենքը վարչախումբը հիշեց ընտրություններից երեք ամիս առաջ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի թիմը հասկացել է, որ ընտրություններն իրենք տանուլ են տալու, և արդեն մտածում են, թե ինչպես կարող են ուժային մեթոդներով պահել իշխանությունը: Մտածել են և եկել այն եզրահանգման, որ կարելի է օրենքում փոփոխություններ կատարել և անօրինականը դարձնել օրինական:
Իսկապես, վարչախմբի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում: Նրանց տրամաբանությունը հասկանալի է: Ծրագրում են ընտրակեղծիքներ անել, իսկ հետո ուժ կիրառել ընտրակեղծիքների դեմ բողոքող ժողովրդի դեմ։ Իսկ որ եվրոպացիներն էլ ավելորդ աղմուկ չբարձրացնեն, նրանք պատրաստվում են մատնացույց անել օրենքը, որում նշված պետք է լինի, որ արտակարգ դրության ժամանակ ժողովրդի դեմ կարելի է նաև բանակն օգտագործել:
Իսկապես, յուրաքանչյուր նոր օր ավելի ես համոզվում, որ այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օրն իսկ աղետ է Հայաստանի և նրա բնակչության համար: Լսում ես վարչախմբի ներկայացուցիչներին, արդարադատության նախարարին և ամաչում, որ այնքան թույլ ենք, որ ունենք նման մակարդակի իշխանություն:
ՀՀԿ-ական մի պատգամավոր ասում է, որ եթե այս փոփոխություններն արվեին 2008-ի դեպքերից առաջ, ապա ավելորդ հարցեր չէին առաջանա գործողությունների իրավաչափության մասին: Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր էլ ափսոսանք է հայտնել, որ այս փոփոխությունները վեց տարի առաջ չեն կատարվել և ավելացրել, որ եթե փոփոխություններն արդեն արված լինեին, ապա որևէ մեկը չէր կարող ասել, թե ինչու բանակը ժողովրդի դեմ օգտագործեցիք:
Եվ նման տրամաբանություն ունեցող մարդիկ մի ամբողջ երկիր են ղեկավարում: Հիմա ավելի քան պարզ է՝ ինչու է մեր երկիրը հայտնվել նման իրավիճակում: Կարելի է զարմանալ՝ ինչո՞ւ միանգամից օրենք չեն ընդունում, որ Հայաստանում որևէ կուսակցության և դաշինքի արգելվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակի հասնել ՀՀԿ-ի նկատմամբ: Զարմանալի է նաև՝ ինչու Սերժ Սարգսյանին չեն հայտարարում հավերժ նախագահ:
Իսկապես, կարելի է օրենք ընդունել և հանգիստ ընտրակաշառք բաժանել, ընտրությունների ժամանակ լցոնումներ իրականացնել, իսկ հետո էլ ասել, թե օրենքով դա թույլատրելի է: Վերջին հաշվով, կարելի է ցմահ ազատազրկում սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն քննադատել ՀՀԿ-ին և նրա առաջնորդին:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա վարչախմբի գործողությունները և ԱԺ-ում վերջին օրերին կատարվող իրադարձությունները վկայում են, որ վարչախումբը ցայտնոտային վիճակում է և սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Այսուհանդերձ, սա չի նշանակում, թե նրանք գիտակցելու են իրենց անհեթեթ վիճակը և կանգ են առնելու: Ամեն ինչ տանում է նրան, որ մի խումբ արկածախնդիրներ փորձելու են կեղծել ընտրությունների արդյունքները և ուժային կառույցների օգնությամբ պահպանել իշխանությունը: Այնպես որ, բոլոր առողջ քաղաքական ուժերը պետք է միավորեն ջանքերն ընտրակեղծարարների դեմ պայքարում: Եվ վստահաբար կարելի է ասել, որ այս անգամ իրենց նեղ անձնական շահերը Հայաստանի շահերից վեր դասողներն անհաջողության են մատնվելու: Որքան էլ ջանք թափեն, որքան էլ գումարներ ծախսեն, միևնույն է, նրանց չի հաջողվելու կեղծել և, առավել ևս, կեղծածը մարսել։ Ժողովուրդն այլևս նախկինը չէ. հայաստանցին փոխվել է: Եվ արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելով որևէ մեկին հնարավոր չէ վախեցնել:
Վարդան Մխիթարյան