Հրապարակվեցին անցած տարվա հոկտեմբերի 12-ին անցկացված մարդահամարի տվյալները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հոկտեմբերի 12-ին Հայաստանում եղել է 2 մլն 871 հազ. 509 մարդ: Իսկ ահա մեր երկրի բնակչության թիվը, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հասել է 3 մլն 285 հազար 767-ի: Ստացվում է, որ Հայաստանոից մարդահամարի պահին բացակայել է 414 հազար 258 մարդ: Ըստ վիճակագիրների, բացակայողների հարազատները նշել են, որ նրանք վերադառնալու են մեկ տարվա ընթացքում: Նշենք նաեւ, որ նախորդ` 2001 թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 մլն 458 հազար 303 էր, իսկ հանրապետությունում առկա էր 3 մլն 2 հազար 598 մարդ: Այսպիսով, տասը տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ:
Անկախ փորձագետները պնդում են, որ իրականում բնակչության իրական թիվը ոչ թե 2,87 մլն է, այլ մոտ երկու միլիոն, բայց հիմա կանգ առնենք այն փաստի վրա, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ընդունում, որ տասը տարում Հայաստանից մշտապես հեռացել է մոտ երկու հարյուր հազար մարդ, իսկ ժամանակավորապես բացակայում է 415 հազար մարդ: Իսկ ինչու է նվազում Հայաստանի բնակչության թիվը: Ինչու է վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից, ըստ տարբեր գնահատականների, հեռացել մոտ 180 հազար մարդ: Պատճառները շատ են, բայց ամենասարսափելին այն է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն անում է ամեն ինչ, որ մշտապես կամ ժամանակավորապես հեռացողների թիվը գնալով աճի: Հակառակ դեպքում ինչով բացատրել, այն համառությունը, որով Տիգրան Սարգսյանը ցանկանում է խորհրդարանում անցկացնել «Կանխիկգործառնություններիսահմանափակմանմասին»օրենսդրական նախագծերի փաթեթը և այլ նման օրինագծեր:
Ակնհայտ է, որ կառավարությունը հակաժողովրդական եւ երկրի տնտեսության դեմ ուղղված նախագիծը փորձում է անցկացնել կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ: Իրականում, եթե հանկարծ, Աստված չանի, Սարգսյանին հաջողվի իրականություն դարձնել իր նախաձեռնությունը, ապա արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով, իսկ աղքատ բնակչության տեսակարար կշիռը նոր ռեկորդներ կսահմանի:
Միաժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս օրինագիծը բխում է բացառապես պետական հովանավորչությունը վայելող բանկերի շահերից: Ստացվում է այնպես, որ կառավարությունը ոչ միայն չի նպաստում առողջ տնտեսական համակարգի կայացմանը, այլ ստվերի դեմ պայքարի անվան տակ փորձ է անում ժողովրդի հաշվին հարստացնել մի քանի մեծահարուստի:
Կանխատեսելի է նաեւ, թե ինչ ազատություն կստանան համապատասխան մարմինները, որոնք առանց այն էլ օր ու արեւ չեն տալիս տնտեսվարողներին` անհարկի եւ անտեղի ստուգումներով եւ տուգանքների համակարգի կիրառությամբ: Ակնհայտ է, որ եթե օրինագիծն ընդունվեր, ապա տուգանքների եւ պատիժների սահմաններն ավելի կընդլայնվեին:
Այսպիսով, այս օրինագծից շահում են մի քանի հոգի, իսկ տուժում է ամբողջ հասարակությունը: Այնպես որ, մնում է գոհունակություն հայտնել, որ այս իրավիճակում ավելի քան ճշգրիտ գործեցին Ժառանգությունը, ՀՅԴ-ն եւ Բարգավաճ Հայաստանը: Հատուկ պետք է ընդգծել ԲՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, որը ՀՀԿ-ին եւ նախագծի հեղինակներին հասկացնելու համար, թե որքան սկզբունքայնորեն է տրամադրված, անգամ բոյկոտեց փետրվարի 7-ի նիստը: ԲՀԿ-ն մեկ անգամ եւս ընդգծեց, որ ամուր քայլերով շարժվում է առաջ եւ վերածվում հանրության բավական ստվար զանգվածի շահերի արտահայտչի եւ պաշտպանի: Մեր աչքի առջեւ ծնվում է քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող բավական հզոր կուսակցություն, որից շահելու է ամբողջ ժողովուրդն, անկախ քաղաքական հայացքներից եւ սոցիալական կարգավիճակից:
Եւ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության որդեգրած դիրքորոշումը ներկայացնել որպես նախընտրական արշավի մի մաս: Վարչախումբը, ՀՀԿ-ն, կառավարությունն այլ ասելիք չունեն եւ ստիպված են փաստարկված քննադատությանը պատասխանել շարմազանովյան տիպի մեղադրանքներով:
Իսկ ինչ վերաբերում է այն լրատվամիջոցներին, որոնք հայտնվելով որոշակի ուժերի ազդեցության տակ, նույնիսկ այս իրավիճակում փորձում են էժանագին «վերլուծություններ» գրել ԲՀԿ–ի պահով, ապա մնում է նրանց հորդորել զբաղվել այլ գործով, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ նմանատիպ հնարքներով հնարավոր չէ ստվեր գցել Ծառուկյանի ղեկավարած ուժի վրա:
Կառավարությունն ընդդեմ փոքր ու միջին բիզնեսի
Հրապարակվեցին անցած տարվա հոկտեմբերի 12-ին անցկացված մարդահամարի տվյալները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հոկտեմբերի 12-ին Հայաստանում եղել է 2 մլն 871 հազ. 509 մարդ: Իսկ ահա մեր երկրի բնակչության թիվը, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հասել է 3 մլն 285 հազար 767-ի: Ստացվում է, որ Հայաստանոից մարդահամարի պահին բացակայել է 414 հազար 258 մարդ: Ըստ վիճակագիրների, բացակայողների հարազատները նշել են, որ նրանք վերադառնալու են մեկ տարվա ընթացքում: Նշենք նաեւ, որ նախորդ` 2001 թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 մլն 458 հազար 303 էր, իսկ հանրապետությունում առկա էր 3 մլն 2 հազար 598 մարդ: Այսպիսով, տասը տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ:
Անկախ փորձագետները պնդում են, որ իրականում բնակչության իրական թիվը ոչ թե 2,87 մլն է, այլ մոտ երկու միլիոն, բայց հիմա կանգ առնենք այն փաստի վրա, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ընդունում, որ տասը տարում Հայաստանից մշտապես հեռացել է մոտ երկու հարյուր հազար մարդ, իսկ ժամանակավորապես բացակայում է 415 հազար մարդ: Իսկ ինչու է նվազում Հայաստանի բնակչության թիվը: Ինչու է վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից, ըստ տարբեր գնահատականների, հեռացել մոտ 180 հազար մարդ: Պատճառները շատ են, բայց ամենասարսափելին այն է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն անում է ամեն ինչ, որ մշտապես կամ ժամանակավորապես հեռացողների թիվը գնալով աճի: Հակառակ դեպքում ինչով բացատրել, այն համառությունը, որով Տիգրան Սարգսյանը ցանկանում է խորհրդարանում անցկացնել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը և այլ նման օրինագծեր:

Գեղամ Նազարյան